ԿԱՊԱՆՈՒՄ ՍԿՍԵՑԻՆ ԳՈՐԾԵԼ ԶԲՈՍԱՅԳՈՒ ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐԸ

Մայիսի 1-ին՝ Աշխատանքի օրը, Կապանում սկսեցին գործել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգու կարուսելները։ Մինչ պաշտոնական բացումը, զբոսայգու բոլոր կարուսելները ենթարկվել են տեխնիկական փորձաքննության, նորոգվել, ներկվել և թարմացվել են։ Օրվա համար պատրաստված միջոցառման մեկնարկը տրվեց զբոսայգու բացօթյա դահլիճում։ Իրենց գեղեցիկ համարներով ելույթ ունեցան մշակույթի կենտրոնի երգ ու պարի խմբերը՝ ապահովելով բարձր տրամադրություն։Միջոցառմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ։
Տոնի առիթով զբոսայգու կարուսելները ողջ օրը կաշխատեն անվճար։

Просмотров: 790

You May Also Like