Շարունակվում է մինի ֆուտբոլի մրցաշարը

Ներկայացնում ենք Կապան համայնքի ֆուտզալի (մինի ֆուտբոլի) մրցաշարի ապրիլի 22-ի խաղային օրվա արդյունքները՝

Առաջինը դաշտում Ձորք – Սարահարթ զույգն էր։ 
Խաղը ընթացավ լարված պայքարում, իր խաղով աչքի ընկավ սարահարթցիներից Արմեն Հայրապետյանը։ 0-3 հաշվի դեպքում Ձորքի տղաները խաղի երկրոդ հատվածում կարողացան հավաքվել և 2 գնդակ ուղարկել Սարահարթի դարպասը, բայց ժամանակը չբավարարեց փրկել խաղը։ 
Ձորք_2-3_Սարահարթ

Խաղային օրը շարունակեցին Բարաբաթումը և Շահումյանը։
Երկու թիմերն էլ աչքի ընկա կոռեկտ և դիտարժան խաղով ։ Կարելի է առաձնացնել Կարեն Գևորգյանին և Արթուր Գևորգյանին Շահումյանից, իսկ Բարաբաթումից առավել ակտիվ էր թիմի մարզիչ Էդգար Մարտիրոսյանը, ով քաջալերում էր տղաներին։
Գոլառատ խաղում զգալի առավելություն ունեցան Շահումյանցիները։
Բարաբաթում_4-8 _ Շահումյան

Խաղային օրը եզրափակեց Ա. Մանուկյան – Ռ. Մինասյան զույգը։
Խաղի ավարտից առաջ տղաները գրանցեցին մրցաշարի առաջին ոչ ոքին ։
Առավել վստահ տեսք ունեին Ռ. Մինասյանի տղաները, որը և խանգարեց նրանց խաղի երկրորդ հատվածում հասնել իրենց համար ցանկալի արդյունքի՝ գրանցվեց մարտական ոչ ոքի։
Ա. Մանուկյան_ 3-3 _Ռ. Մինասյան

Իսկ այժմ ապրիլի 23-ի խաղացանկը. ⚽⚽

18:30 Բաղաբերդ – Սապանդարյան
19.15 Հունան 1 – Հունան 2
20։00 Կայարան 1 – Կայարան 2

Բաց չթողնեք!!! Սպասվում է թեժ պայքար։ 
Թիմերին մաղթենք հաջողություն!!!
Հանդիպման վայրը ամփոփոխ` Դ. Համբարձումյանի անվան մարզադպրոցի մարզադահլիճ։

Սիրով սպասում ենք Ձեզ !!
Հարգանքներով`
ԿՀՂԿԵԽ❤

Просмотров: 98

You May Also Like