«Որակի ապահովում, համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ»դասընթացը Կապան քաղաքում։

Մենք հետևողական ենք մեր նախաձեռնություններում և ուրախ ենք հայտնել, որ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հետ համատեղ մեկնարկեցինք «Որակի ապահովում, համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ»դասընթացը Կապան քաղաքում։ 

Ծրագրի հաջող ավարտին նախատեսվում է «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության՝ Կապանի մասնաճյուղի բացումը։

Ծրագրին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան 60 դիմորդ, և Կապանի էլեկտրոնային գրադարանում տեղի ունեցած հարցազրույցների արդյունքում ձևավորվեց 16 հոգանոց խումբ․ որոնց հետ էլ ծրագիրը մեկնարկեց 2019թ․ ապրիլի 4֊ից։

Դասավանդում են «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Գորիսի մասնաճյուղի աշխատակիցները։Ծրագիրն իրականացվում է «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» համաֆինանսավորմամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի հետ՝ընթացիկ դասընթացին զուգահեռ վերապատրաստման դասընթացներ անցկացնել նաև համալսարանի աշխատակիցների, ուսանողների և շրջանավարտների համար։

https://ggg.instigatemobile.com/?fbclid=IwAR1xjMa4VsjoBepPXjPBxlhrn_qthhvT_Lw7uZ55Cvgevzv3sJlyMQHEsuM#108

Просмотров: 268

You May Also Like