ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ մայրության և գեղեցկության տոնի առիթով: Գարնանային այս գեղեցիկ օրը շատ լավ առիթ է՝ երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Հայ կանայք միշտ եղել են ազգապահպանության երաշխավորը և մեր դարավոր ավանդույթների կրողը՝ իրենց ներկայությամբ ավելացնելով գեղեցկությունն ու բարությունը, սերն ու նվիրումը աշխարհում: Դուք՝ ձեր նվիրմամբ, խորաթափանցությամբ ու համարձակությամբ իմաստավորում և գունազարդում եք մեր կյանքը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով՝ ցանկանում եմ Ձեզ հավերժ գեղեցկություն, երիտասարդություն, առողջություն, անսահման երջանկություն, անմար ժպիտ: Թո՛ղ մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքը, պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը լինեն հավերժ Ձեզ ուղեկից:

Просмотров: 221

You May Also Like